ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հեռացրել է հերոսների փառքի անկյունը

Հեռացրել է հերոսների փառքի անկյունը
25.09.2026 | 15:40

Սա Հրազդանի Լևոն Խեչոյանի անվան թիվ 10 ավագ դպրոցի տնօրեն Գոհար Հովհաննիսյանն է:
Այս տիկինը սույն դպրոցի տնօրենի պաշտոնը ստանձնել է 2025 թվականի նոյեմբերին: Տնօրեն դառնալուց հետո նա դպրոցի պատից հեռացրել է «Հերոսների փառքի անկյունը», որտեղ անմահացած էին Ապրիլյան և 44-օրյա պատերազմների հերոս տղաները: Բացի այդ, պատից հեռացվել է նաև Մեծ Հայքի քարտեզը:
Ճանաչե՛նք սրանց դեմքերով։

Հռիփսիմե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Դիտվել է՝ 3932

Մեկնաբանություններ